Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 12:29
Կարինա Մանուկյան

Պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է

Պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչի:

 

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2019թ. նոյեմբերի 2-ին հրազենային վիրավորմամբ Գավառի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը՝ ծնված 1979թ., ով հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.:

 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, Նորատուս գյուղի բնակիչ Գուրգեն Հակոբյանին հրազենով սպանելուն օժանդակելու նպատակով,  2019թ. հոկտեմբերի վերջին Երևան քաղաքի բնակչից վերցրել է «Մերսեդես Բենց E320» մակնիշի ավտոմեքենան՝ այլ անձի վարձույթով տրամադրելու պատրվակով: Այնուհետև 2019թ. նոյեմբերի 2-ին նշված մեքենան՝ որպես հանցագործության միջոց, տրամադրել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձին: Վերջինս, Գ. Հակոբյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Սևան-Մարտունի ավտոճանապարհի 39,2 կմ հատվածում ապօրինի պահած և կրած ինքնաձիգից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ է արձակել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածի ուղղությամբ, որի հետևանքով մեքենայի վարորդ Գուրգեն Հակոբյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ, իսկ այդ պահին ավտոմեքենայում գտնվող ևս մեկ անձի՝ ծնված 1962թ., պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
Փնտրել ըստ օրերի