Arminfo.info


 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 11:41
Ալեքսանդր Ավանեսով

Նիկոլ Փաշինյան. Թանաքն արյունից լավ է, և մեզ անհրաժեշտ է թանաք և ամուր ձեռքեր՝ մեր տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն բերելու համար

Նիկոլ Փաշինյան. Թանաքն արյունից լավ է, և մեզ անհրաժեշտ է թանաք և ամուր ձեռքեր՝ մեր տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն բերելու համար

Արմինֆո. Հայաստանը գտնվում է անկայուն տարածաշրջանում՝ անվտանգության բազմաթիվ ռիսկերով և մարտահրավերներով: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին ելույթ ունենալով Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում:

 

<Հարավային Կովկասում դեռևս առկա են չկարգավորված հակամարտություններ, որոնք հանգեցնում են շարունակական լարվածության, սպառազինությունների մրցավազքի և ատելության քաղաքականության:

 

Բեռլինի պատի անկումից 30 տարի անց Հայաստանի չորս սահմաններից երկուսը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները, փակ են մնացել շուրջ երեք տասնամյակ:

 

Հրաժարվելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և սերտորեն աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի` Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի համար, ովքեր Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը և տակավին ականատեսն են ճշմարտության և արդարության կատաղի ժխտման:

 

Չնայած մեր բարեկամների՝ Վրաստանի և Իրանի հետ երկու սահմանները բաց են, սակայն տնտեսական արդյունավետության առումով դրանք կարելի է համարել միայն կիսաբաց: Մեր մյուս երկու հարևաններից եկող արտաքին քաղաքական մարտահրավերները սահմանափակում են մեր արտաքին տնտեսական հարաբերությունների ներուժը և խոչընդոտում են տարածաշրջանային լայնածավալ համագործակցության հնարավորությունները:

 

Բայց մեզ համար անվտանգության ամենամեծ մարտահրավերը ղարաբաղյան հակամարտությունն է: Այն շարունակում է մնալ չկարգավորված՝ դառնալով մշտական լարվածության աղբյուր և սպառնալով հանգեցնել տարածաշրջանում ռազմական գործողությունների հերթական բռնկմանը:

 

Ցանկացած մարդ, ով հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, պետք է իմանա հակամարտության նախապատմությունը: Այս հակամարտությունը տարածքային վեճ չէ, ինչպես ոմանք փորձում են այն ներկայացնել պարզեցված ձևով: Խոսքն ինքնորոշման իրավունքի, մարդու իրավունքների և այնտեղ ապրող մարդկանց ֆիզիկական անվտանգության մասին է:

 

Հակամարտության արմատներն սկիզբ են առնում Խորհրդային միության վաղ ժամանակներից, երբ Կոմունիստական կուսակցության կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնվեց հայկական այդ շրջանը, որի բնակչության 95 տոկոսը հայեր էին: Դա տեղի է ունեցավ 1920-ականների սկզբին բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։

 

Խորհրդային տարիներին հակամարտությունը դրսևորվում էր համակարգված և բռնի խտրական վերաբերմունքով հայ բնակչության նկատմամբ, ովքեր հենց Խորհրդային միության փլուզման նախօրեին՝ 1988 թվականին, ինքնորոշման հայտ ներկայացրին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայության ցանկությանը՝ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ձեռնարկեցին խիստ միջոցներ՝ ռազմաոստիկանական ուժի կիրառմամբ այս շարժումը խափանելու համար: Հայերի նկատմամբ զանգվածային վայրագություններով ուղեկցվող էթնիկ զտումներ իրականացվեցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շատ շրջաններում:

 

Այնուհետև, քանի որ Խորհրդային կայսրությունը կազմալուծման գործընթաց էր ապրում, մյուս հանրապետությունների պես Ադրբեջանը ևս դուրս եկավ ԽՍՀՄ-ից: Համաձայն Խորհրդային միության սահմանադրության, եթե որևէ անդամ-հանրապետություն հայտարարում էր ԽՍՀՄ-ից առանձնանալու մտադրության մասին, նրա իրավասության տակ գտնվող ինքնավար մարզերն իրավունք ունեին որոշել իրենց կարգավիճակը, ընդհուպ այդ հանրապետությունից անջատումը։

 

Օգտվելով Սովետական սահմանադրությունից՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը կիրառեց ինքնորոշման իր իրավունքը: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անկախություն հռչակեց ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը Խորհրդային միությունից անջատվեց:

 

Այս անգամ Ադրբեջանի իշխանությունները ռազմական ուժ կիրառեցին հայերի դեմ: Նրանք ծավալեցին լայնամասշտաբ պատերազմ՝ սպառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը: Ի պատասխան գոյապահպանական այդ սպառնալիքին՝ հայերը, որոնք կազմում էին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր բնակչության մոտ 80 տոկոսը, դիմեցին ինքնապաշտպանության: Նրանց հաջողվեց պաշտպանել իրենց հողը և ստիպել, որ Ադրբեջանը համակերպվի նոր իրավիճակի հետ: Արդյունքում՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև հրադադարի պայմանագիր ստորագրվեց 1994 թվականի մայիսի 12-ին:

 

Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն սկսվել է դեռևս 1992 թվականին՝ զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից առաջ: Միջազգային հանրության կողմից հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խումբը սահմանեց, որ հակամարտությունն ունի երեք կողմ՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը: Այս փաստը վերահաստատվեց 90-ականների սկզբի բազմաթիվ միջազգային փաստաթղթերով:

 

Իսկապես, երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին՝ որպես բանակցային գործընթացի կողմ: 1990-ականների սկզբին նույնիսկ մի շարք հանդիպումներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի առաջնորդների, ինչպես նաև Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների միջև։

 

Ի դեպ, իտալացի ականավոր քաղաքական գործիչ և դիվանագետ Մարիո Ռաֆայելլին, ով մեծ ջանքեր գործադրեց տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար, Մինսկի կոնֆերանսի նախագահն էր՝ առաջին միջազգային գործիչը, ում 1990-ականների սկզբին վստահվեց հակամարտության կարգավորման հարցը: Մինսկի խմբի հանդիպումները, որին մասնակցում էին նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, կայացան Հռոմում՝ Իտալիայի մայրաքաղաքում:

 

Ցավոք, չնայած տասնամյակներ շարունակ միջազգային միջնորդների գործադրած ջանքերին, ղարաբաղյան հակամարտությունը դեռևս մնում է չլուծված:

 

Որո՞նք են այս իրավիճակի պատճառները:

 

Նախ և առաջ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Նրանք պնդում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է համարվի Ադրբեջանի անբաժանելի մասը: Բայց դա իսկապես շատ տարօրինակ դիրքորոշում է: Մի կողմից՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղը լինի իրենց տարածքային ամբողջականության մաս: Մյուս կողմից, նրանք չեն ցանկանում երկխոսություն վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Սա մի փոքր տարօրինակ չէ՞:

 

Ի՞նչ է նշանակում նրանց այս կեցվածքը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստորեն չեն ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ պարզապես այն պատճառով, որ նրանք սոսկ տարածք են ուզում, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ առանց ժողովրդի: Դա նշանակում է, որ նրանք հույս ունեն հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, այն է՝ գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքը, անցկացնել էթնիկ զտումներ և ազատվել ինչպես հայերից, այնպես էլ ինքնին այդ խնդրից:

 

«Չի բացառվում ռազմական լուծումը», - դա բնորոշ հայտարարություն էր՝ արված նախագահ Ալիևի կողմից բազմաթիվ առիթներով: «Ցանկացած պահի մենք կարող ենք հարցը լուծել ռազմական ճանապարհով», - ասվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2017 թվականի հունվարի կառավարության նիստում արվսծ հայտարարության մեջ, որի ժամանակ քննարկվում էր երկրի տնտեսական զարգացումը:

 

«Մենք կավելացնենք մեր ռազմական հզորությունը, և ես հավատում եմ, որ դա բանակցությունների կարևորագույն գործոններից մեկն է»: Այս խոսքերն ասվել են 2018 թվականի նոյեմբերի 5-ին: 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հայտարարության մեջ ասված է. «… մեր ռազմական ուժերը և մեր ուժը հանդիսանում են ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հիմնական գործոնները» - մեջբերման ավարտ:

 

Իրոք, շատ պատճառներ կան հավատալու, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են պատերազմի: Սա է պատճառը, որ նրանք հակահայկական տրամադրություններ են բորբոքում իրենց ժողովրդի մեջ: Ահա թե ինչու նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա: Ահա թե ինչու հակահայկական ատելության խոսքը դարձել է պաշտոնական քաղաքականություն Ադրբեջանում: Ահա թե ինչու հայատյացությունը դարձավ պետական քաղաքականություն Ադրբեջանում:

 

Ես այդ քաղաքականության որոշ կոնկրետ օրինակներ կբերեմ գործողության մեջ:

 

Ցանկացած օտարերկրացի, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ, հայտնվում է Ադրբեջանի սև ցուցակում: Այս ցանկում արդեն ընդգրկված է ավելի քան 850 մարդ: Որևէ երկրի քաղաքացիներ, ովքեր կրում են հայկական ազգանուն կամ կասկածվում են, որ հայկական էթնիկ ծագում ունեն, չեն կարող մուտք գործել Ադրբեջան: Նման դեպք տեղի ունեցավ ԱՄՆ քաղաքացիությամբ Bloomberg-ի լրագրող Դիանա Մարկոսյանի հետ, ում 2011 թվականին արգելվեց մուտք գործել Ադրբեջան:

 

2014 թվականին դա տեղի ունեցավ թուրք նվագախմբի երաժիշտ Ռաֆեր Նոյանի հետ, ով ուներ հայկական ազգանուն: 2016 թվականին դա պատահեց ութ տարեկան երեխայի՝ Լուկա Վարդանյանի հետ, իսկ 2018 թվականին՝ ռուսաստանցի ութսունամյա թոշակառու Օլգա Բարսեղյանի հետ:

 

2017 թվականին հայկական ծագմամբ մի կնոջ իր 4-ամյա երեխայի հետ երեք ժամ պահել են Բաքվի օդանավակայանում, այնուհետև արտաքսել: Այս ցանկը շարունակելի է:

 

Բայց թերևս ամենահայտնի դեպքը տեղի է ունեցել «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ, որը բաց թողեց Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում՝ Ադրբեջանի մայրաքաղաքում, ընդամենը մի քանի ամիս առաջ: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ արգելել էին Մխիթարյանի անունով վերնաշապիկները: Իսկ դրանք կրող մարդիկ ոստիկանների կողմից կանգնեցվում էին Բաքվի փողոցներում:

 

Այս քաղաքականությունը երբեմն նույնիսկ ծիծաղելի դրսևորումներ է ունենում: Ընդամենը մի քանի օր առաջ մի վարորդի բերման ենթարկեցին Բաքվում՝ պարզապես հայկական փոփ երգ լսելու համար:

 

Բայց ամենաողբերգականն ու ցինիկը Ռամիլ Սաֆարովի մասնակցությամբ դեպքն էր, ով Բուդապեշտում կացնով սպանեց ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցող իր հայ դասընկերոջը քնած ժամանակ: Նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման, այնուհետև Հունգարիայի իշխանությունների կողմից նա արտահանձնվեց Ադրբեջանին: Դրանից հետո նրան ողջունեցին որպես Ադրբեջանի ազգային հերոս: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց. բարձրացվեց նրա զինվորական կոչումը և շնորհվեց բնակարան։

 

Սիրելի բարեկամներ, անկախ այս բոլոր հանգամանքներից՝ չնայած Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը, Հայաստանը ձեռնարկում է կոնկրետ քայլեր հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ: Այդ նպատակով մոտ մեկ տարի առաջ ես հրապարակավ հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

 

Ես առաջին հայ առաջնորդն էի, ով բարձրաձայնեց նման դիրքորոշում: Իմ երկրում ինձ խիստ քննադատեցին այդ բանաձևի համար, որը երեք կողմերին հավասար հիմունքներով է դիտարկում:

 

Այդուամենայնիվ, ես համոզված եմ, որ դա հակամարտության խաղաղ և տևական կարգավորման միակ ճանապարհն է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռման հնարավորություն։

 

Որպեսզի առաջ շարժվենք, ես նման հայտարարություն եմ ակնկալում նաև Ադրբեջանից: Եթե մենք լսենք այդպիսի հայտարարություն նախագահ Ալիևից, դա իսկական առաջընթաց կլինի բանակցային գործընթացում:

 

Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնում են իրենց նախկին դիրքերում՝ նպատակ ունենալով խնդիրը լուծել միայն Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով: Դա ինձ լրացուցիչ հիմք է տալիս կարծելու, որ Ադրբեջանը փայփայում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր և չի ցանկանում լուծումը գտնել բանակցությունների սեղանի շուրջ:

 

Այդուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա:

 

Նախ և առաջ, բացարձակապես անօգուտ է սպառնալիքի լեզվով խոսել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Ադրբեջանը ժամանակին փորձել է ուժի լեզվով խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ և լուրջ հետևանքների է բախվել՝ չնայած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հսկայական գերակայությանը ինչպես ազգաբնակչության, այնպես էլ սպառազինության առումով: Իրենց իսկ ռազմական ձախողումների համար վրեժխնդիր լինելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:

 

Մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիան աղետալի հետևանքներ կունենա նույնիսկ գլոբալ տեսանկյունից: Ներգրավվելով ռազմական արկածախնդրությունների մեջ՝ Ադրբեջանը կարող է պարարտ միջավայր ստեղծել այն ահաբեկիչների համար, ովքեր կորցրել են իրենց ազդեցությունը Սիրիայում և Իրաքում, և այժմ փնտրում են նոր տարածքներ՝ իրենց գործողությունների համար:

 

Աշխարհագրական առումով, Ադրբեջանը կարող է ծառայել որպես հենակետ՝ տարածաշրջան բոլոր չորս ուղղություններով նրանց ներթափանցման համար՝ հարավից, հյուսիսից, արևելքից և արևմուտքից:

 

Սիրելի բարեկամներ, Լեռնային Ղարաբաղը շատ բարդ և ցավոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար: Հնարավոր չէ լուծել այն առանց ծանր ու հետևողական ջանքերի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության: Բայց եթե մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների ապագայի համար, ապա պետք է ջանքեր գործադրենք իրական փոփոխությունների հասնելու նպատակով: Ես նկատի ունեմ Ադրբեջանի կառավարությանը, Լեռնային Ղարաբաղի կառավարությանը և Հայաստանի կառավարությանը։

 

Մենք անկեղծ ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման մեր ձգտման մեջ և պատրաստ ենք երկխոսության՝ հանուն հակամարտության այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա է մեր մոտեցումը, և մենք պատրաստ ենք բանակցել այս նոր պարադիգմի հիման վրա:

 

Եզրափակելով խոսքս` կցանկանայի ասել, որ այստեղ գալուց առաջ այցելեցի ինստիտուտի կայքը և աչքիս զարնեց քննարկումների վերնագրերից մեկը՝ «Թանաքն արյունից լավ է»: Այս հակամարտության մեջ բավականաչափ արյուն է հոսել: Արդ մեզ անհրաժեշտ է թանաք և ամուր ձեռքեր՝ դրան վերջ տալու և մեր տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն բերելու համար>,- ասել է Փաշինյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարումԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբ
# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի
Երևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիԵրևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 7-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 7-ին
Առաջնորդ՝ առանց վստահության, ընդդիմություն՝ առանց աջակցության, խաղաղություն՝ առանց զիջումների. Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարինԱռաջնորդ՝ առանց վստահության, ընդդիմություն՝ առանց աջակցության, խաղաղություն՝ առանց զիջումների. Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարին
Անիի Մայր տաճարը վերականգնումից հետո կգործի որպես մզկիթԱնիի Մայր տաճարը վերականգնումից հետո կգործի որպես մզկիթ
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել
Հայաստանի հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. հայտարարությունՀայաստանի հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. հայտարարություն
Փաստաբան. Խորհրդարանում ընթանում է Մառլեզոնյան բալետի հերթական մասի բեմադրությունըՓաստաբան. Խորհրդարանում ընթանում է Մառլեզոնյան բալետի հերթական մասի բեմադրությունը
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Լինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանըԼինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանը
Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է ԿԽՄԿ-ի անարդար արտաքսումն ԱդրբեջանիցՖրանսիայի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է ԿԽՄԿ-ի անարդար արտաքսումն Ադրբեջանից
Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում անցկացնում է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովըԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում անցկացնում է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովը
Վահագն Չախալյանը ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստմանը եւ իշխանության յուրացմանն առնչվող  գործի շրջանակումՎահագն Չախալյանը ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստմանը եւ իշխանության յուրացմանն առնչվող  գործի շրջանակում
Ադրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբԱդրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբ
Շվեդիայի դեսպանը հրաժեշտ է տվել Հայաստանի ԱԳ նախարարինՇվեդիայի դեսպանը հրաժեշտ է տվել Հայաստանի ԱԳ նախարարին
Հուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվիՀուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Արցախի մշակույթի նախկին նախարար․երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձիցԱրցախի մշակույթի նախկին նախարար․երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձից
Սեյրան Օհանյան. Հայաստանի իշխող խմբակն իմ դեմ շոու է կազմակերպելՍեյրան Օհանյան. Հայաստանի իշխող խմբակն իմ դեմ շոու է կազմակերպել
Հայաստանի խորհրդարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցըՀայաստանի խորհրդարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը
Երևանն ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խորացումԵրևանն ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խորացում
Փաշինյանը բարձր է գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Թրամփի տեսլականըՓաշինյանը բարձր է գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Թրամփի տեսլականը
Սամվել Կարապետյանը դատական կարգով ներողություն է պահանջում Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից՝ զրպարտության համարՍամվել Կարապետյանը դատական կարգով ներողություն է պահանջում Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից՝ զրպարտության համար
Քաղաքագետ. Հայաստանին անհրաժեշտ են մեխանիզմներ՝ այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու նպատակովՔաղաքագետ. Հայաստանին անհրաժեշտ են մեխանիզմներ՝ այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու նպատակով
Հայաստանի նախկին վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն կալանավորված Սամվել ԿարապետյանիՀայաստանի նախկին վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն կալանավորված Սամվել Կարապետյանի
Փոխվարչապետ. Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերինՓոխվարչապետ. Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին
ՌՀՄ ղեկավար. Հայաստանի իշխանությունների գործողությունները սպանում են բիզնեսը եւ կհանգեցնեն երկրում ներդրումների արտահոսքիՌՀՄ ղեկավար. Հայաստանի իշխանությունների գործողությունները սպանում են բիզնեսը եւ կհանգեցնեն երկրում ներդրումների արտահոսքի
Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. "Տաշիր" ԸԽ ղեկավարի որդի
Միքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմՄիքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմ
Հայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիներըՀայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիները
Միրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակմանՄիրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակման
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 4-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 4-ին
Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԵրևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտիցՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտից
Հայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնելՀայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնել
Հայաստանն ընդլայնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության պետական ծրագիրըՀայաստանն ընդլայնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության պետական ծրագիրը
Արդարադատության նախարարը հայտարարել Է ԶԼՄ-ների ոլորտում ինքնակարգավորող մարմնի ստեղծման մասինԱրդարադատության նախարարը հայտարարել Է ԶԼՄ-ների ոլորտում ինքնակարգավորող մարմնի ստեղծման մասին
Նոր սահմանադրության գաղափարական հիմքերը կորոշվեն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի արդյունքում. արդարադատության նախարարՆոր սահմանադրության գաղափարական հիմքերը կորոշվեն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի արդյունքում. արդարադատության նախարար
Թմրաշրջանառությունից հանվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ավելի քան 7 կգ մարիխուանաԹմրաշրջանառությունից հանվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ավելի քան 7 կգ մարիխուանա
Արդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունըԱրդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը
ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը 9,6 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի ՀայաստանինՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը 9,6 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին
Հայաստանը փոխում է ՄԻԵԴ-ի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգՀայաստանը փոխում է ՄԻԵԴ-ի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ
Առաջիկա երեք օրերին Հայաստանի ողջ տարածքում կդիտվի անձրևային եղանակ. օդերևութաբաններԱռաջիկա երեք օրերին Հայաստանի ողջ տարածքում կդիտվի անձրևային եղանակ. օդերևութաբաններ
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
Փաշինյանը պահանջել է Ամենայն հայոց կաթողիկոսի արտահերթ ընտրության անցկացումՓաշինյանը պահանջել է Ամենայն հայոց կաթողիկոսի արտահերթ ընտրության անցկացում
Թուրքիայում առաջարկել են Հայաստանի հետ սահմանի անցակետը վերանվանել Թուրքիայում առաջարկել են Հայաստանի հետ սահմանի անցակետը վերանվանել "Թալեաթ փաշա"
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահՍարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ
ԶԼՄ. Ալիևն ու Փաշինյանը հուլիսին կհանդիպեն Դուբայում՝ խաղաղության գործընթացի շրջանակումԶԼՄ. Ալիևն ու Փաշինյանը հուլիսին կհանդիպեն Դուբայում՝ խաղաղության գործընթացի շրջանակում
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական մատրյոշկայի ձևաչափով. քաղաքագետԱդրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական մատրյոշկայի ձևաչափով. քաղաքագետ
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին ԱԺ հայտարարության նախագիծ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին ԱԺ հայտարարության նախագիծ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներինՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
«Էլեկտրացանցերի» պետականացման նախագիծը հակասահմանադրական է և միջամտություն է գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի սեփականության իրավունքին. փաստաբան«Էլեկտրացանցերի» պետականացման նախագիծը հակասահմանադրական է և միջամտություն է գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի սեփականության իրավունքին. փաստաբան
Երեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվելԵրեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվել
Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է "Էլեկտրացանցերի" աշխատակիցների հասցեին Փաշինյանի սպառնալիքներին
Միխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանցՄիխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանց
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար