Արմինֆո.2019թ․ նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի հետ։
Հանդիպման ընթացքում քարտուղար Գրիգորյանն ընդգծել է հայ-ղազախական հարաբերությունների դրական դինամիկան և համատեղ ծրագրերի ակտիվացումը։
Քարտուղար Կասիմովը կարևորել է ՀԱՊԿ շրջանակներում ջանքերի համատեղումը և աշխատանքների համակարգման շարունակականությունը։
Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի ԱԽ գրասենյակների համագործակցության մանրամասներ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Քննարկվել են նաև Ղազախստանի ԱԽ քարտուղար Կասիմովի կողմից 2020 թվականի սկզբին նախատեսված պաշտոնական այցի մանրամասները։
Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ ԱԽ և ՂՀ ԱԽ գրասենյակների միջև 2020-2021թթ․ համագործակցության ծրագիրը, որը նախանշում է անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի շրջանակը։