Արմինֆո.2018 թ. գարնանը Հայաստանում իշխանափոխությունը մեկ նպատակ էր հետապնդում՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեին և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից: Այդ մասին Խորվաթիայում ԵԺԿ համագումարում հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
<Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել, ավելին՝ երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների ու ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը հասել են վտանգավոր չափերի>,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, անցած տարի ինքը հեռացա, որպեսզի ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել: Միաժամանակ նա խոստովանել է, որ այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր իրեն մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: <Վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով գուցե որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը>,- հավաստիացրել է Սարգսյանը: