Արմինֆո.Երևանում կանաչ տարածքների ստեղծման և պահպանման համար քաղաքային իշխանությունները նախատեսում են հատկացնել 3 654,7 մլն դրամ, որից 3 400,0 մլն-ը կհատկացվի ամբողջ Երևանի համար նոր միասնական Կանաչապատման ՀԿ ստեղծման և գործունեության ծախսերի սուբսիդավորման համար, քանի որ համայնքային կառույցները կլուծարվեն։
Երևանի հաջորդ տարվա բյուջեի նախագծի համաձայն, նշված 3 654,7 գումարից (2019թ. ճշգրտված 2 197,3 մլն դրամի դիմաց) 240 մլն դրամ կուղղորդվի Սարալանջի հատվածում նոր անտառի ստեղծմանը։ Եվս 14,7 մլն դրամաշնորհ կհատկացվի տնկիների ձեռք բերման համար։ Երևանի ավագանու "Բարգավաճ Հայաստան" խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը Facebook-ի իր էջում ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մնացած 3,4 մլրդ դրամը հատկացվելու է նորաստեղծ կանաչապատման ՀԿ ծախսերի սուբսիդավորմանը, ինչը անհեթեթություն է, քանի որ ՀԿ-ն դեռ գոյություն չունի, այն ընդամենը նախատեսվում է ստեղծել: Նա նաև նշում է, որ համայնքային կառույցի ստեղծումը ենթակա է Երևանի ավագանու հավանությանը ։ Այդուհանդերձ, ըստ նրա, առ այսօր անհայտ են ինչպես նոր կազմակերպության գործառույթները, այնպես էլ կառուցվածքը ։
Մինչդեռ, ինչպես Արմինֆո-ի թղթակցին հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, նշված 3,4 մլրդ դրամը վերաբերում է Երեւան քաղաքի կանաչապատմանը՝ ընդհանուր առմամբ: "2020 թվականին Հայաստանի մայրաքաղաքի կանաչապատման ծրագրերին կուղղորդվի շուրջ 3,6 - 3,5 մլրդ դրամ, ինչն էապես գերազանցում է նախորդ տարվա բյուջեն։ Միջոցները, այդ թվում, կհատկացվեն նախատեսված գերատեսչության գործունեության ապահովման համար", - նշել է նա։
Ըստ մայրաքաղաքի վարչակազմի ներկայացուցչի, եթե նախկինում այդ գործունեությունն իրականացվել է տարբեր կառույցների կողմից՝ յուրաքանչյուր վարչական շրջան ունեցել է համապատասխան գերատեսչություն, ապա այսօր նախատեսվում է ստեղծել միասնական կառույց քաղաքի մասշտաբով, որն զբաղվելու է կանաչապատման և կանաչ տարածքների պահպանության հարցերով: "Պարզ ասած ՝ Երևանի կանաչապատման հիմնադրամ է ստեղծվում", - պարզաբանել է նա։
Ավելի վաղ Արմինֆո-ն հաղորդել էր, որ Երեւանի 2020 թվականի բյուջեի նախագծի համաձայն, Հայաստանի մայրաքաղաքի տարեկան եկամուտները 2020 թվականին կկազմեն 107 մլրդ 120 մլն դրամ՝ ընթացիկ տարվա համար ամրագրված 83 մլրդ 077 մլն դրամի դիմաց: Ծախսերը կլինեն մոտ 116 մլրդ 233 մլն դրամ՝ 2019 թվականի 91 մլրդ դրամի փոխարեն: Քաղաքային բյուջեի դեֆիցիտը կկազմի 9 մլրդ 113 մլն դրամ ՝ ընթացիկ տարվա 1 մլրդ 269 մլն դրամի դիմաց