Արմինֆո. Ազգային ժողովում նոյեմբերի 19-ին անցկացված գաղտնի քվեարկության արդյունքներով ընտրվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր անդամները:
Հանձնաժողովի հինգ անդամներից մեկը ներկայացնում է կառավարությունը, մեկական անդամ խորհրդարանական խմբակցություններից՝ <Իմ քայլը>, <Բարգավաճ Հայաստան>, <Լուսավոր Հայաստան>, ևս մեկ թեկնածու Բարձրագույն դատական խորհրդի կողմից:
Այսպիսով՝ հանձնաժողովի անդամներ են դարձել Լիլիթ Ասլանյանը (կառավարություն), Էդգար Շաթիրյանը (<Իմ քայլը>), Նարեկ Համբարձումյանը (Բարգավաճ Հայաստան), Հայկուհի Հարությունյանը (<Լուսավոր Հայաստան>) և Արամայիս Փաշինյանը (Բարձրագույն դատական խորհուրդ):