Արմինֆո.Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-17-ը, հատկապես ցերեկը, աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: