Arminfo.info





 Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019 20:18
Կարինա Մանուկյան

Ժամանակն է, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ նախագծեր իրականացնեն. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Ժամանակն է, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ նախագծեր իրականացնեն. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Արմինֆո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահ Դավիթ Սագանելիձեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը:

 

Դավիթ Սագանելիձեն նախագահ Սարգսյանին ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը՝ նշել է, որ պետության կողմից հիմնադրված կառույցի նպատակը ներդրողներին աջակցություն ցուցաբերելն է և նրանց համար մի շարք գործընթացների դյուրացումը: Հիմնադրամն աջակցում է նաև էներգետիկայի, լոգիստիկ ենթակառուցվածքների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մատակարարման, անշարժ գույքի, բարձր տեխնոլոգիաների ոլորտների նախագծերին: Նշվել է, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի հետ քննարկվել են փոխգործակցության ուղղություններն ու համագործակցության հնարավորությունները:

 

Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել բարեկամ Վրաստանի հետ համագործակցության խորացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել փոխշահավետ գործակցությանն ուղղված ջանքերին: «Ժամանակն է, որ մենք համատեղ նախագծեր իրականացնենք, մեկտեղենք մեր ուժերը, համատեղ և որակյալ որևէ արտադրանք ունենանք՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ այլ ոլորտում, և մտնենք նաև այլ երկների շուկաներ: Ժամանակն է, որ մենք՝ երկու հարևան ու բարեկամ երկրներս, ավելի ակտիվորեն զբաղվենք դրանով»,-նշել է նախագահ Սարգսյանը:

 

Զրուցակիցները նշել են, որ համագործակցության մեծ ներուժ են տեսնում գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, սննդի արդյունաբերության և մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Милашевич
На месте Саркисяна я бы был сейчас очень осторожен со всеми представителями грузинского истеблишмента. Дружба напоказ очень чревато обернулась для украинских граждан. httpsstrana.uanews231031-advokat-berkutovtsev-pokazal-zajavlenie-hruzinskoho-snajpera.html. Мне не хотелось бы, чтобы в нашей стране повторилось тоже самое, а, как мы все прекрасно знаем, Грузинская внутренняя и внешняя политика очень сильно сейчас зависит от пожеланий Вашингтона.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի