Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանին: Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ ծառայությունը կգլխավորի Գևորգ Սիմոնյանը։
Պաշտոնանկ է արվել նաև ՀՀ առողջապահության նախարարության "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանը: Նա կշարունակի պետական ծառայությունը առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում։ "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի" տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հովակիմ Պողոսյանը:
Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը։
Ըստ կառավարության պաշտոնական կայքի, վերը նշված որոշումները վարչապետն ստորագրել է նոյեմբերի 15-ին։