Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացնում Է Ղազախստանի օրենսդիր մարմնի կայքը, այցի ծրագրով նախատեսված են ՂՀ խորհրդարանի Սենատի խոսնակի հանդիպումները Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Նախատեսվում է քննարկել Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները: