Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2019 19:47
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում  մեկնարկել է վերջին փուլը

Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում  մեկնարկել է վերջին փուլը

Արմինֆո.Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ  «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում մեկնարկել է վերջին փուլը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացը դարձնել առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ՝ աշակերտներին թվային հմտություններ տրամադրելու շնորհիվ: 

Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների, որոնցից 100-ը մասնակցել են դասընթացների փուլին: 

Այսօրվա հանդիպման ընթացքում ծրագրի մասնակիցները ներկայացրին դասապրոցեսին աջակցող լուծումներ, որոնք մշակել են սեփական ուժերով տարբեր առարկաների համար՝ օգտագործելով ծրագրի շրջանակում ձեռք բերած թվային հմտությունները և գիտելիքները:  Գաղափարների ներկայացմանը հաջորդեց խմբերին խրախուսական մրցանակներով պարգևատրման արարողությունը:
 
«Մենք որպես գործատու ակնկալում ենք, որ մեր աշխատակիցները պիտի տիրապետեն այսօրվա թվային գործիքներին, և վստահ եմ, բոլոր գործատուները մտածում են նույն կերպ: Ուստի մեր այս ծրագիրը պիտի մասնակիցներին հնարավորություն տա ապագայում մրցունակ լինելու աշխատաշուկայում և կօգնի ուսուցիչներին թվային գործիքների շնորհիվ դասավանդման գործընթացը դարձնել շատ ավելի դյուրին և արդյունավետ», - նշեց Հայաստանում Beeline-ի PR ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը:

«Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագիրը  քաղհասարակության և բիզնեսի միջև հաջողված համագործակցության լավագույն օրինակներից է, որը խոսում է կրթության կարևորության մասին: Կարծում ենք, որ ապրելով թվային, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած աշխարհում՝ շատ կարևոր է ունենալ ՏՏ գրագիտություն և թվային հնարավորությունների արդյունավետ կիրառման հմտություն. մեկ բան է պարզապես ծանոթ լինել համացանցին և նրա կիրառմանը, մեկ այլ բան՝ իմանալ և հասկանալ,  թե ինչպես այն ճիշտ օգտագործել և որտեղ ինչ փնտրել», - հավելեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:

Մանկական զարգացման հիմնադրամ՝ Լուսինե Սիմոնյան՝ + 374 96 00 41 46, lusimonian@cdf.am
 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի