Արմինֆո. Կբարձրացվի Հայաստանի ջրային ռեսուրսների օգտագործման նկատմամբ վերահսկողության մակարդակը։ Ազգային ժողովը նոյեմբերի 13-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ եւ լրացումներ է կատարել "Ջրօգտագործող ընկերությունների եւ ջրօգտագործող ընկերությունների միությունների մասին" օրենքում:
Ներկայացված փաստաթղթի հեղինակ, ԱԺ "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, օրինագծով առաջարկվում է որոշակի տեղանքի բնակիչներին տրամադրել այն մասին տեղեկատվություն ստանալու իրավունք, թե որքան ջուր է ստանում այս կամ այն ջրօգտագործողը: Սա, ըստ Մելքումյանի, անհրաժեշտ է, որպեսզի ջրօգտագործողներն արդար օրինական իրավունք ունենան իմանալու, թե արդյոք կարող են հավակնել ջրի բաշխման, և արդյոք իրենք կարող են օգտվել համապատասխան մեխանիզմներից այդ բաշխումն իրականացնելու համար: Ընդ որում, այս օրինագծի շնորհիվ շահառուները կկարողանան իմանալ, թե ինչպես վարվել իրենց շրջանում ջրի դեֆիցիտի առաջացման դեպքում։ "Դրա համար մենք առաջարկում ենք, որպեսզի քաղաքացիները որոշակի տեղանքից, որտեղ նման խնդիրներ կան, հնարավորություն ունենան տեղեկատվություն ստանալ այն մասին, թե այս փուլում որքան ջուր է ստանում այս կամ այն ջրօգտագործողը", - պարզաբանել է պատգամավորը:
Սա, ըստ Մելքումյանի, նաև թույլ կտա խստացնելլ հանրապետությունում ջրօգտագործման նկատմամբ վերահսկողությունը։