Արմինֆո.Հայաստանի ջրի ազգային խորհուրդը կլուծարվի։ Ջրային օրենսգրքում և "Ջրի ազգային ծրագրի մասին" օրենքում համապատասխան փոփոխությունները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանության են արժանացել ԱԺ նոյեմբերի 13-ի նիստում:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ խորհրդի լիազորությունները վերապահվելու են Բնապահպանության նախարարությանը։ Նախարարը հիշեցրել է, որ խորհրդի խնդիրը ջրային ռեսուրսների կառավարումն էր, այդ թվում ՝ Արարատյան դաշտում փոքր ՀԷԿ-երի եւ արտեզյան հորերի օգտագործման, ոռոգման ջրի օգտագործման թույլտվությունների տրամադրման ժամանակ: Մինչդեռ, շարունակել է Գրիգորյանը, երկրի կառավարությունն արդեն հաստատել է ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերը, ինչն, ըստ էության, հանգեցրել է խորհրդի կողմից իր գործառույթների եւ այն կարեւոր դերի կորստի, որը նա խաղացել է մի քանի տարի:
Հավելենք, որ խորհուրդը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի գլխավոր խորհրդատվական մարմինն էր, իսկ այդ կառույցի ղեկավարն ի պաշտոնե ՀՀ վարչապետն էր: