Արմինֆո.Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Որոշումը բողոքարկման ենթակա չէ։
Մայիսի 18-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելու մասին: Հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու մասին որոշում էր կայացրել ։ Սեպտեմբերի 25-ին Վճռաբեկ դատարանը մերժեց Քոչարյանի փաստաբանների ՝ Վերաքննիչ դատարանի որոշումը չեղարկելու միջնորդությունը: