Արմինֆո. Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ:
Ինչպես հաղորդում Է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են անվտանգության ոլորտում համագործակցությանը և այդ ոլորտում համատեղ նախագծերին:
Կողմերը քննարկել են նաև երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները և այդ համատեքստում կարևորել երկու երկրների անվտանգության ծառայությունների փոխգործակցությունը: Սադոյանն ու Լիլուաշվիլին անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին: