Արմինֆո. ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը մեկնաբանել է <Զվարթնոց> Ավիաօդերևութաբանական կենտրոն> ընկերությունում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում նախօրեին տեղի ունեցած իր հարցաքննությունը:
<Սա արդեն հինգերորդ գործն է, որով ես ներգրավվում եմ որպես վկա ։ Չկա իշխանության ներկայացուցիչ, ով կարող էր ինձ ներկայացնել իրավաբանական հիմնավորված մեղադրանք, որը ենթադրում է քրեական կամ վարչական պատասխանատվություն։ Հակառակ դեպքում քաղաքական հետապնդման կամ անիմաստ շանտաժի փորձ կլինի՝ իրավական գործողությունների անվան տակ>, - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Արծվիկ Մինասյանին հարցաքննության հրավիրելու կապակցությամբ: <Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը:
<Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Արծվիկ Մինասյանը որևէ առնչություն չունի առերևույթ յուրացման և փաստաթղթերի կեղծման հետ: «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունը ստեղծվել է երբ Մինասյանը եղել է Բնապահպանության նախարար և այդ ընկերության ստեղծման, ինչպես նաև գործունեությանն առնչվող քննության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի պարզաբանման համար Մինասյանը՝ որպես վկա, հրացաքննվել է>,- նշվում է պարզաբանման մեջ: