Արմինֆո. Չեխիան առևտրատնտեսական հարաբերությունների տեսանկյունից Հայաստանին առաջարկելու բան ունի ։ Այս մասին նոյեմբերի 7-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա խոսքով ՝ փոխգործակցությունը կարելի է զարգացնել այնպիսի լուրջ ուղղություններով, ինչպիսիք են՝ էկոլոգիան, թափոնների վերամշակումը, տրանսպորտը, էներգետիկան, այդ թվում ՝ միջուկային, նանոտեխնոլոգիաները և այլն:
Կոպեցկին նաև կարծում է, որ Հայաստանն էլ Չեխիային առաջարկելու բան ունի։ Օգտակար կլիներ միջբուհական համագործակցությունը։ <Տառացիորեն երեկ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և Հարավ-Չեխական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Այնպես որ՝ ներուժ կա>, - ասել է դեսպանը ։
Լրագրողների հարցին, թե արդյոք հայ-եվրոպական հարաբերությունների վրա կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ դեսպանն ասել է, որ տեսականորեն դա հնարավոր է, օրինակ՝ կարող են քաշքշուկներ առաջանալ առևտրային կարգավորումներին հետ կապված՝ որակի տարբեր ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի պատճառով, սակայն իրականում ինչպես դա կլինի՝ դժվար է ասել:
Դիվանագետը նաեւ հրաժարվել է պատասխանել հայ-ռուսական հարաբերությունների եւ տարածաշրջանում Ռուսաստանի գործոնի վերաբերյալ հարցին ՝ ընդգծելով, որ դա բացառապես Երեւանի եւ Մոսկվայի իրավասության մեջ է մտնում: