Երեթշաբթի, 5 Նոյեմբերի 2019 19:02
Շուշան Սաֆարյան

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը հանդես է եկել սալմոնելայով վարակված մթերքի ներմուծումը Հայաստան ամբողջությամբ թույլ չտալու օգտին

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը հանդես է եկել սալմոնելայով վարակված մթերքի ներմուծումը Հայաստան ամբողջությամբ թույլ չտալու օգտին

Արմինֆո. Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի նախաձեռնությամբ  տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ սննդամթերքի ներմուծման ժամանակ սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը։

 

Քննարկմանը մասնակցում էին Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի (ՍԱՏՄ) տեղակալ Նարեկ Հայրապետյանը, Առողջապահության նախարարության  «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, ինչպես նաև գրասենյակի և շահագրգիռ կառույցների  այլ պաշտոնատար անձինք, մսամթերք արտադրող մի շարք ընկերությունների և Հայաստանում գործող ոլորտային լաբորատորիաների ներկայացուցիչներ:

 

Հանդիպման սկզբում Արթուր Ասոյանը նշել է, որ  կառավարության որդեգրած քաղաքականությունը բոլոր շահառուների շահերի պաշտպանությյունն է՝ բացառելով վտանգավոր սննդի ներմուծումն ու օգտագործումը, ինչը  պետք է արվի տնտեսվարողի գործունեությանը չխոչընդոտելու եղանակով:

 

«Հանդիպման հիմնական նպատակն է հասկանալ, թե արդյո՞ք հնարավոր է սալմոնելա խմբի մանրէներ պարունակող մթերքը ենթարկել  ջերմային մշակման և ունենալ անվտանգ սնունդ: Մենք պետք է աշխատենք բացառապես օրենքի սահմաններում՝ չվնասելով որևէ շահառուի»,-նշել է Ասոյանը՝ հավելելով, որ համաձայն ԵԱՏՄ  տեխնիկական կանոնակարգի պահանջների արգելվում է նմանատիպ սննդամթերք ներմուծել ԵԱՏՄ տարածք՝ անկախ հետագա վերամշակման պայմաններից:

 

Քննարկման արդյունքում ներկաները եկել են համաձայնության, որ վարակված սննդամթերքի հանրապետություն ներթափանցումը ռիսկային է և ոչ լիարժեք կառավարելի՝ անկախ նրանից, թե հետագա ինչ վերամշակում է անցնելու:

 

Արդյունքում սննդամթերք ներմուծող ընկերություններին առաջարկվեց վերանայել մատակարարների հետ կնքված պայմանագրերը՝ հստակեցնելով կողմերի պարտականությունների շրջանակը, ինչպես նաև վնասակար սննդամթերքի հետ վերադարձման կարգը: Հետագա խնդիրներից խուսափելու համար ընկերությունները  համապատասխան աջակցություն կարող են ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից և ՍԱՏՄ-ից: Վերջին 6 ամսիների ընթացքում սննդամթերք ներմուծած բոլոր ընկերությունները կտեղեկացվեն կայացված որոշումների վերաբերյալ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Փնտրել ըստ օրերի