Արմինֆո. Երևանում ՀԱՊԿ ԽՎ նիստում սպառազինության վաճառքի հարցը չի քննարկվել, քանի որ այն խորհրդարանական վեհաժողովի իրավասությունների մեջ չի մտնում ։ Այս մասին նոյեմբերի 5-ին Երեւանում ՀԱՊԿ ԽՎ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ։
Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ քարտուղարության եւ պետությունների ղեկավարների մակարդակով հաստատ այդ հարցը քննարկվել է, իսկ խորհրդարանական հարթակն ուղղակի նման իրավասություն չունի, եւ այսօրվա նիստում քննարկվել են խորհրդարանական գործունեության հետ կապված հարցեր: <Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլև իր դաշնակիցներին, գործընկերներին ։ Դաշնակիցներին թվում է նաև Հայաստանը։ Ավելի շատ է վաճառում, եւ այնպիսի զենք, որը երբեք չի վաճառում այլ երկրների>, - ասել է Կալաշնիկովը ։
Լրագրողների դիտարկմանը, թե Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, այդ թվում ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ Երեւանին մտահոգում է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը, ռուս պատգամավորը, մասնավորապես, ասել է. <Իհարկե, անհանգստացնում է։ Ադրբեջանին էլ մտահոգում է այն փաստը, որ մենք Հայաստանին վաճառում ենք նորագույն սպառազինություն>:
Ռուս պատգամավորը նաև հրաժարվել է մեկնաբանել հայ - ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրացումը և սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը ՝ նկատելով, որ սա խորհրդարանական հարթակ է՝ համապատասխան օրակարգով, իսկ վերը նշված հարցերով պետք է դիմել ՀԱՊԿ այլ կառույցներ: