Արմինֆո.Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն:
Համապատասխան որոշումը, համաձայն ՀՀ կառավարության պաշտոնական կայքի, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 5-ին:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել էր ՝ Արտակ Նահապետյանը, որը պաշտոնավարում էր 2018թ. հունիսի 27-ից: Նույն օրը փրկարար ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել այդ կառույցի պետի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Հավելենք, որ 67-ամյա Գաբրիելյանը համակարգում աշխատում է 1996 թվականից։ 2007 թվականին նրան շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում։