Արմինֆո. Թուրքմենստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը, որոնք կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 7-ը՝ ներառյալ:
Հայաստանի պատվիրակությունն արդեն Աշխաբադում է, որտեղ կներկայացնի հագեցած ծրագիր։
Նախատեսված միջոցառումների շրջանակում են դեկորատիվ-կիրառական և կերպարվեստի ստեղծագործությունների ցուցահանդեսը, ստեղծագործական հանդիպում Թուրքմենստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Թուրքմենստանի պետական հատուկ գեղարվեստական դպրոցի դասախոսների և ուսանողների հետ՝ "Տերյան" մշակութային կենտրոնի մասնագետների մասնակցությամբ, հայկական կինոֆիլմերի ցուցադրում:
Ըստ "Turkmenistan" թերթի հրապարման, Աշխաբադում Հայաստանի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ի երեկոյան՝ Երևանի պետական կամերային երգչախմբի համերգով: Նոյեմբերի 6 - ին ՝ ժամը 10:00-11:00-ին, Թուրքմենստանի գեղարվեստի թանգարանում տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցանմուշների ցուցահանդեսի բացումը: Այնուհետև Թուրքմենստանի գեղարվեստի պետական ակադեմիայում ժամը 11: 30-13: 00-ին տեղի կունենա ստեղծագործական հանդիպում "Տերյան" մշակութային կենտրոնի մասնագետների հետ: Նոյեմբերի 7-ին, ժամը 09:00-18:00-ը Թուրքմենստանի գեղարվեստի թանգարանում կշարունակվեն Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսի աշխատանքները: Կցուցադրվեն Ալբերտ Մկրտչյանի "Մեր մանկության տանգոն" , Մ. Պողոսյանի "Սարեր արև և սեր" ֆիլմերը: Նախատեսվում է նաև "Շողակն" ազգագրական համույթի և թուրքմենական արվեստի վարպետների համատեղ համերգ: