Արմինֆո. Կարծում եմ, որ կա ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակ, որն ընդունելի է Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
"Ես լիովին համաձայն եմ Հայաստանի վարչապետի հետ, որ որոշումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար։ Այդ տարբերակը կարող է լինել պատերազմի վերսկսման անհնարինությունը", - ընդգծել Է նախարարը։
Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք այս փուլում ընթանում են ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններ: "Բանակցություններն ընթանում են բարձր մասնագիտական մակարդակով, դիվանագիտական գերատեսչությունների եւ անձամբ Հայաստանի արտգործնախարարի մասնակցությամբ", - նշել է նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ օպերատիվ կապին, ապա այն, նախարարի հավաստմամբ, շարունակում է գործել, եւ իրականացվում է հեռախոսային ձեւաչափով:
Տոնոյանը նաև նշել է, որ վերջին շրջանում սահմանային լարվածության ակնհայտ նվազում է դիտվում։ Նրա խոսքով ՝ անցած շաբաթ շփման գծում տեղ գտած որոշակի ակտիվությունը մտահոգություն չի առաջացնում, և լարվածության սրման առանձին փորձերը կչեզոքացվեն։