Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է <Ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը երկրում մարդու իրավունքների վիճակի վրա> զեկույցին:
Դեսպանատան՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ ասվում է. <Չէինք կարող ուշադրություն չդարձնել Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության և երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վրա դրա ազդեցության մասին Երևանում ներկայացված զեկույցին: Հարցականի տակ չդնելով 102-րդ ռուսական ռազմակայանի գործունեության տարբեր ասպեկտների մասին հայ հասարակությանը տեղեկացնելու կարեւորությունը (հայտնի է, որ մենք այդ առումով բաց ենք երկխոսության համար և լիովին թափանցիկ ենք), կրկին հարց ենք տալիս՝ ինչո՞ւ են երկկողմ հարաբերությունների հիմնարար հարցերի <հետազոտությունները>, որոնք առնչվում են
են, ոչ ավել, ոչ պակաս, մեր երկրների անվտանգությանը եւ ինքնիշխանությանը,
ֆինանսավորվում արեւմտյան հիմնադրամներից: Այդ դեպքում ինչպե՞ս կարող են նման <հետազոտությունները> հավակնել օբյեկտիվության։
Ինչպես նախօրեին հայտնել էր ԱրմԻնֆո-ն, Երեւանում ներկայացվել է <Ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը երկրում մարդու իրավունքների վիճակի վրա> զեկույցը: Զեկույցը պատրաստվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ՝ Մոլդովայի Promo-LEX ասոցիացիայի և Արևելյան Եվրոպայի անվտանգության հետազոտական նախաձեռնության ուկրաինական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Զեկույցի անգլերեն տարբերակում վերլուծվում է Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ռուս զինվորականների ներկայության հետ կապված մարդու իրավունքների վիճակը, իսկ հայկական տարբերակում ներկայացված է իրավիճակը միայն Հայաստանում: Ըստ զեկույցի հեղինակների, ուսումնասիրության նպատակն է՜ ուսումնասիրել ռուսական ռազմակայանի ներկայության իրավական հիմքերը եւ դրա վերահսկողության մեխանիզմները մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ