Արմինֆո. Երեւանի քաղաքապետարանին առընթեր Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրեն Արմեն Բեգոյանը կարծում է, որ Երեւանի կենդանաբանական այգում թափառող շների վայրի ոհմակի առկայությանն առնչվող միջադեպերը դետեկտիվ պատմություն են հիշեցնում: Մեկ օր առաջ շները հոշոտել էին երեք կենգուրուների, երեկ էլ՝ երեք մուֆլոնի։
"Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տվյալներով՝ նման ոհմակի գոյության մասին ոչ մի տեղեկություն չկա, մենք դրանում խիստ կասկածում ենք, քանի որ կենդանաբանական այգուն հարակից տարածքներից նման ահազանգ երբեք չի եղել ։ Մեր մասնագետները զննել են այն երեք ձագերին, որոնց երեկ հաջողվել էր բռնել կենգուրուներիի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, եւ նրանց վրա, նույնիսկ, արյան հետքեր չեն հայտնաբերվել։ Բացի այդ, նրանք իրենց այնքան հանգիստ էին պահում, որ վայրի ոհմակի մեջ լինել եւ, առավել եւս, երեք կենգուրուների կծել, պարզապես, չէին կարող", - ասել է Բեգոյանը։ Կինոլոգները կարծում են, որ 3-5 ամսական ձագերը, որոնց հայտնաբերել են դեպքի վայրում, հարմարեցված չեն ոհմակային բարքերին։ "Մի քիչ ավելի ուշ մենք կհրապարակենք այս շների լուսանկարներն ու տեսանյութերը մեր պաշտոնական կայքում: Հնարավոր չէ, որ ոհմակը ձևավորվի մեկ օրում և, նման հարձակում իրականացվի։ Ես նաև չեմ հասկանում. եթե կենդանաբանական այգու տարածքն այդքան ցանկապատված չէ, դա նշանակում է, որ կենդանաբանական այգու տարածքում պահվող կենդանիները նույն հաջողությամբ կարող են հայտնվել քաղաքում։ Կենդանաբանական այգու տարածքը, այսպես թե այնպես, պարսպապատված է, և եթե շները կարողացել են անցնել ցանկապատերի միջով, ապա ինչպես կենգուրուները չկարողացան փրկվել նույն կերպ",- հարց է տալիս կինոլոգը: Այժմ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի 2 պարեկային մեքենաներ գտնվում են կենդանաբանական այգում եւ հետազոտում են հարակից ամբողջ տարածքը՝ այդ ոհմակի հետքերը հայտնաբերելու նպատակով: Մասնագետի կարծիքով ՝ կենդանաբանական այգու վատ նորությունները կարող են վախ եւ խուճապ սերմանել նաեւ քաղաքի բնակչության շրջանում: "Եթե շները կարող են նման հաճախականությամբ հարձակվել խոշոր կենդանիների վրա, ապա նրանք արդեն պետք է հարձակվեին նաեւ մարդկանց վրա, բայց դա տեղի չի ունեցել: Տարօրինակ է նաև այն, որ չնայած այգում տեսախցիկների առկայությանը, տեսագրությունները բացակայում են։
Այժմ այգին մանրակրկիտ ուսումնասիրվում է իրավապահ մարմինների և մասնագետների կողմից։ Պարզ չէ՝ արդյոք նրանք կկարողանան բացահայտել մերօրյա "բասկերվիլների շների" մասնակցությամբ կենդանիների սպանությունների գաղտնիքը։ Կենդանաբանական այգու՝ հրաժարական տված տնօրենը, որը ղեկավարել է 8 տարի, արդեն ոչ երկիմաստ ակնարկել է, որ իր հեռանալուց հետո, հնարավոր է, կենդանիների վրա վայրի շների հարձակումները դադարեն:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ