Արմինֆո.Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քաղաքական պատվեր և քաղաքական հետապնդում է անվանել 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով իր անունը շրջանառելը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ այդ ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հետ զրույցի ընթացքում Վազգեն Մանուկյանի անվան մի քանի հիշատակում է եղել:
Հոկտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մանուկյանը հայտարարել էր, որ իր կարծիքով ՝ առանց վարչապետի թույլտվության պատգամավորը չէր կարող հանդիպել Հունանյանի հետ եւ հետո համապատասխան հայտարարություններ անել ։ <Եթե իշխանությունները հարցեր ունեն հոկտեմբերի 27-ի գործով, թող համապատասխան մարմինները վերանայեն այն ։ Եթե նրանք ինձ ասելիք ունեն, թող ասեն՝ նայելով աչքերիս, այլ ոչ թե՝ միջնորդների միջոցով>, - հայտարարել է Մանուկյանը ։
Նա նշեց, որ Նաիրի Հունանյանի հետ իսկապես ծանոթ է եղել դեռևս 1988 թ. Ղարաբաղյան շարժման տարիներից։ <Ես ներկայացնում էի <Ղարաբաղի կոմիտեն>, իսկ նա՝ ուսանողական շարժումը։ Ժամանակ անց նա ցանկություն է հայտնել անդամակցել ԱԺՄ-ին, սակայն մենք որոշել ենք, որ նա չպետք է գնա այդ քայլին ։ Դրանից հետո ես նրա հետ կապ չեմ պահպանել եւ չեմ հանդիպել>, - հայտարարել է նա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ