Արմինֆո. Քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նոր ինքնաթիռ ձեռք բերելու հարցը։ Այդ մասին հոկտեմբերի 30-ին խորհրդարանական հանձնաժողովներում բյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով սեպտեմբերի 21-ին ԱՄՆ կատարած այցի ժամանակ կառավարության ղեկավարի կողմից թանկարժեք ինքնաթիռ օգտագործելու վերաբերյալ պատգամավոր Անի Սամսոսյանի հարցին։
Ինչպես նշել է կառավարության աշխատակազմի ղեկավարը, վարչապետն օգտվել է մասնավոր ավիաընկերության ինքնաթիռից, քանի որ վարչապետի գործող ինքնաթիռի ռեսուրսները սահմանափակ են, այն չէր կարող անցնել օվկիանոսը: Վառելիքի լրացուցիչ բակերի տեղադրման համար կպահանջվեն զգալի ֆինանսական ռեսուրսներ: Բացի այդ, շարունակել է Աղաջանյանը, հայ օդաչուները հավաստագրված չեն տրանսատլանտյան ավիաչվերթներ իրականացնելու համար:
Այդ բոլոր գործոններից ելնելով՝ գործարկվել է մասնավոր ավիաընկերության ինքնաթիռ։ Աշխատակազմի ղեկավարը փաստել է, որ կառավարության ղեկավարի ներկայիս ինքնաթիռը հնացած է եւ արդեն չի համապատասխանում մի շարք չափանիշների: Բացի այդ, այն ծախսում է շատ ավելի վառելիք: Այդ կապակցությամբ քննարկվում է նոր ժամանակակից ինքննննաթիռ ձեռք բերելու հնարավորությունը, ինչի շնորհիվ կլուծվեն այդ բոլոր խնդիրները։