Արմինֆո.Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։
Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: ՙՊատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան՚, - գրել է Արծրուն Հովհաննիսյանը, կարծիք հայտնելով, որ ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների՝ ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։
ՙՄենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո՚, - ընդգծել է ՊՆ մամուլի քարտուղարը։