Արմինֆո. Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում երկու "հակաթուրքական" բանաձևերի ընդունման կապակցությամբ ։
Ինչպես հաղորդում է "Անադոլու" գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, ԱՄՆ դեսպանին հայտնվել է թուրքական կողմի մտահոգությունը 1915 թվականի իրադարձությունների եւ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ բանաձեւերի ընդունման առնչությամբ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ փաստաթուղթը ոչ մի պատմական եւ իրավական հիմք չունի, այն նախատեսված է ներքին լսարանի համար: Բացի այդ, ԱԳՆ-ում վճռականորեն դատապարտել են փաստաթուղթը, որը պատժամիջոցներ Է նախատեսում Թուրքիայի նկատմամբ "խաղաղության ակունք" հակաահաբեկչական գործողության" պատճառով:
Ինչպես արդեն հաղորդվել է, հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որի օգտին քվեարկել է 405 կոնգրեսական, դեմ՝ 11-ը։