Արմինֆո. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում գնդակահարության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատման մասին դիմումը մերժվել է:
Ինչպես հաղորդել է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը, Պրոբացիայի ծառայությունը բացասական եզրակացություն է տվել Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատման մասին միջնորդության վերաբերյալ, եւ գործն ուղարկվելու է դատարան:
Նրա ասելով, այդպիսի որոշում է կայացվել, հաշվի առնելով, որ ավելի վաղ բացասական եզրակացություն էր տվել Քրեակատարողական ծառայությունը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, որտեղ Հունանյանը պատիժը կրում է: Լուսինե Մարտիրոսյանի ասելով, որոշումը հնարավոր կլինի բողոքարկել 10-օրյա ժամկետում։