Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միշտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկում է ղարաբաղյան հարցը ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
<Երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքն արդյունք չէր տալիս, Թուրքիայի նախագահը նշում էր, որ Ռուսաստանը, որպես միջնորդ, կկարողանա կարգավորել հակամարտությունը ։ Ճիշտ է, Սոչիում կայացած վերջին հանդիպման ժամանակ այդ հարցը օրակարգում չէր ։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը պետք է լուծվի խաղաղ կարգավորման ճանապարհով և միջազգային կազմակերպությունների որոշումներով ։ Մենք բոլոր ջանքերը կգործադրենք հակամարտության կարգավորման համար ։ Եթե Ռուսաստանն ավելի շատ ջանքեր գործադրի, ինչպես Պուտինին ասել է պարոն Էրդողանը, այդ խնդիրը կլուծվի։ Դա օգտակար կլինի նաև Հայաստանին, քանի որ նրանք մեկուսացված են տարածաշրջանից>, - ընդգծել Է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ՝ հավելելով, որ իրենք միշտ աջակցում են եղբայրական Ադրբեջանին եւ ամեն ինչ անելու են <ադրբեջանական տարածքների ազատագրման> համար ։
Նա նաեւ ընդգծել է, որ վերջին ժամանակներս Անկարան բացահայտ հայտարարել է անհանգստությունների մասին՝ կապված հայտարարությունների հետ, որոնք հնչեցնում են Հայաստանի պաշտոնյաները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: