Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2019 12:49
Մարիաննա Մկրտչյան

<Ъ>. Լավրովը կայցելի Երեւան եւ կստորագրի հուշագիր, որը ռուս մասնագետներին կապահովի Հայաստանում բիոլաբորատորիաների հասանելիությունը

<Ъ>. Լավրովը կայցելի Երեւան եւ կստորագրի հուշագիր, որը ռուս մասնագետներին կապահովի Հայաստանում բիոլաբորատորիաների հասանելիությունը

Արմինֆո. Ռուս մասնագետներին, այդ թվում ՝ զինվորականներին, կերաշխավորվի Հայաստանում գործող բիոլաբորատորիայի հասանելիությունը՝ ստեղծված Պենտագոնի փողերով։  Ինչպես հայտնի է դարձել <Կոմերսանտին>, համապատասխան հուշագիրը նախատեսվում է ստորագրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ՝ Երևան կատարելիք այցի ժամանակ ։

 

Հուշագրի շուրջ աշխատանքների ավարտի մասին, որը ռուս մասնագետներին երաշխավորում է Հայաստանում գտնվող բիոլաբորատորիաների հասանելիությունը,

<Կոմերսանտ>-ին պատմել են բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները՝ ռուսական և հայկական կողմից: Փաստաթուղթը, նրանց խոսքով, նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 10-11-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ՝ Երեւան կատարելիք այցի ժամանակ։ <Պայմանավորվածությունը սկզբունքային է։ Մնացել է համաձայնեցնել շտրիխները>, - նշել է <Կոմերսանտի> աղբյուրներից մեկը ։

 

Մեկ այլ աղբյուր հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է, և միջգերատեսչական համաձայնեցում Է ընթանում ։  Նա պարզաբանել է, որ հուշագիրը նախատեսում է երկու երկրների համագործակցությունը բժշկակենսաբանական ոլորտում։

Նրանց թվում, ովքեր կկարողանան այցելել Հայաստանում գործող բիոլաբորատորիաներ, ՌԴ Առողջապահության նախարարության և Պաշտպանության նախարարության մասնագետներն են, հայտնում է զրուցակիցը:

 

Աղբյուրը նաեւ նշում է, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել Է ԱՄՆ-ին ռուսական սահմանների մոտ <ռազմական բժշկակենսաբանական ակտիվության> համար եւ խոստացել է հասնել այն բանին, որ հարեւան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունը բաց դառնա իր համար:  <Մոսկվայում կասկածանքով են վերաբերվում փակ ռեժիմով գործող հետազոտական կենտրոններին՝ այդ թվում այն պատճառով, որ դրանց արդիականացման ֆինանսավորումը և վերազինումն իրականացվել է Պենտագոնի միջոցով: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 10 մլն դոլար Է հատկացրել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արդիականացման համար>, - գրում է պարբերականը ։

 

Մոսկվան կցանկանար մշտական հասանելիության հնարավորություն ունենալ իրեն անհանգստացնող լաբորատորիաներին, ինչը կերաշխավորվեր երկկողմ փաստաթղթերով։  Վրաստանի կամ Ուկրաինայի հետ նման բան ստորագրելն այսօր խնդրահարույց է ։  Հայաստանի եւ Ղազախստանի հետ Ռուսաստանը հարաբերությունների այլ մակարդակ ունի ։  Ավելին, այդ պետությունները Մոսկվայի դաշնակիցներն են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով:   Սերգեյ Լավրովը բազմիցս բարձրացրել է լաբորատորիաների հարցը ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։

 

Այն մասին, որ Մոսկվան եւ Երեւանը սկսել են աշխատել համապատասխան փաստաթղթի շուրջ, <Կոմերսանտը> գրել է անցյալ ամռանը ։ՌԴ-ում հույս ունեն, որ նույն կերպ հարցը կլուծվի նաեւ Ղազախստանի հետ (Ալմաթիում գործում է Կենտրոնական ռեֆերենս լաբորատորիա, որի համար ԱՄՆ-ն 130 մլն դոլար Է հատկացրել): Ղազախական կողմն ամռանը ճանաչողական շրջայց էր կազմակերպել դեպի բիոլաբորատորիա, բայց Մոսկվան ցանկանում է հասանելիության երաշխիքներ:

 

Հիշեցնենք, որ 2016 թվականին ԱՄՆ ՊՆ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում բացվել է երեք լաբորատորիա ՝ Երեւանում, Գյումրիում եւ Իջեւանում։ Դրանից հետո հայկական և ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ այդ լաբորատորիաները երկակի նշանակության օբյեկտներ են և կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով՝ կենսաբանական զենքի ստեղծման և արտադրության համար։  Երեւանում ռեֆերենս-լաբորատորիայի ստեղծման համար ԱՄՆ ՊՆ-ն հատկացրել է $15,5 մլն, իսկ ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է $18 մլն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
Փնտրել ըստ օրերի