Արմինֆո. Մեծ դերակատարություն ունենալով Արցախում ռազմական գործողությունների ժամանակ՝ Վիտալի Բալասանյանը երբեք քաղաքական որոշումներ չի կայացրել և այսօր էլ չի կայացնում։ Հետևաբար, նա չի կարող իմանալ Արցախի շուրջ այն ժամանակվա բոլոր քաղաքական իրողությունները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը։
"Համապատասխանաբար, կարող եմ միայն ենթադրել, որ նա կամ ինչ-որ բան լսել է, բայց ոչ մինչև վերջ, կամ, ուղղակի, զբաղվում է հորինվածքով։ Ընդ որում, առաջին դեպքում նա թույլ է տալիս 1993-94 թթ տեղեկատվության արտահոսք, ինչը, մեղմ ասած, իրավունք չունի անել։ Ցանկացած նման արտահոսք վնասում է թե բանակցային գործընթացին, թե Հայաստանին, թե Արցախին։ Այն տարիներին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց մասին ավելի լավ է լռել", - նշել է նա:
Արցախի նախագահի թեկնածու, հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար գեներալ Բալասանյանը հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վարելու վերաբերյալ: Ըստ Բալասանյանի՝ Հայաստանի վարչապետն, իբր, մտադիր է համաձայնել Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավար կարգավիճակին։
Իգիթյանը Բալասանյանի վերջին հայտարարություններն ու գործունեությունը գնահատում է որպես Արցախի նախագահի թեկնածուին ոչ հարիր: Ընդ որում, նա ընդգծել է, որ Բալասանյանի հայտարարություններում խոսք չի եղել այն մասին, թե ինչպես է նա պատրաստվում բավարարել արցախցիների ակնկալիքները բանակցային գործընթացից, աշխատատեղերի ստեղծումից, սոցիալական այլ հարցերի լուծումից:
Խորհրդարանականը հատուկ ընդգծել է, որ Հայաստանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի պատգամավորների, կառավարության, լիակատար աջակցություն է հայտնում Արցախի իշխանություններին: Համապատասխանաբար, ակնկալելով համանման վերաբերմունք, քանի որ այլ կերպ վարվել հնարավոր չէ: Այս լույսի ներքո, ըստ նրա կանխատեսումների, հավասարակշռված, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններն այլընտրանք չունեն, անկախ այն բանից, թե ով կընտրվի Արցախի նախագահ։
Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրություններ կանցկացվեն 2020 թվականին: Դրանց մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ինչպես նաեւ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Գործող իշխանության թեկնածու է համարում հանրապետության նախկին վարչապետ, "Ազատ հայրենիք" կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը։ Այսպիսով, գործող իշխանությունների հետ չկապակցված միակ թեկնածուն Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն է։