Արմինֆո. Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը հիմնվում է առաջին հերթին սոցիալ-տնտեսական բարեփոխումների վրա ։ Այս մասին հոկտեմբերի 24 - ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է <Թրանսփարենսի Ինթերնեշնլ> հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ։
<Հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը սկսվում է այն ժամանակ, երբ կա այն գիտակցումը, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը կառուցվում է իրականացված տնտեսական, քաղաքական և սոցիալական բարեփոխումների վրա ։ Այս ոլորտների վերանայումը կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր աղբյուրն է, քանի որ աղքատությունը շատ լուրջ փոխկապակցված է կոռուպցիոն հանցագործությունների հետ ։ Դրա համար էլ հակակոռուպցիոն քաղաքականություն կառուցելիս երկրի իշխանությունները պետք է համակարգային վերաբերմունք ցուցաբերեն այդ խնդրի նկատմամբ ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ բարեփոխումների կարիք ունի երկիրը, դրանից ելնելով՝ մենք կարող ենք խոսել կոռուպցիայի դեմ պայքարի պետական քաղաքականության արդյունավետության մասին>, - կարծում է փորձագետը ։
Կառավարության ընդունած դատական բարեփոխումների ռազմավարության մասով կենտրոնի ղեկավարը նշել է, որ դա նույնպես նախադրյալներ է ստեղծում կոռուպցիայի վերացման համար:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամին ՝ Հոկտանյանն ասել է. <Ես դեռ չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի երկրում դատական բարեփոխումների արդյունքը, բայց գլխավոր հարցն այն է, թե կկարողանանք արդյոք մենք ունենալ իսկապես անկախ դատական համակարգ, թե՞ հանրապետությունում կձևավորվի դատական համակարգ, որն արդեն կախված կլինի անմիջապես իշխող ղեկավարից>, - ասել է նա:
Նրա կարծիքով ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նշանակումը խաղ է, որտեղ բոլորը պարտվել են առանց բացառության։ <Նախևառաջ դա պետք չէր սկսել, և երկրորդ ՝ ես համաձայն եմ այն պնդման հետ, որ մինչեւ 2035 թվականը իրենց պաշտոններում դատավորների գտնվելն անարդար որոշում է ։ Եվ հասկանալի է, որ դա քաղաքական քայլ էր, ինչպես և այս ամբողջ Սահմանադրությունը, ուստի դատավորների հարցը պետք է վերանայվի, և իմ խորին համոզմամբ ՝ ամբողջ Սահմանադրությունը պետք է վերանայվի, որպեսզի մենք կարողանանք ազատվել սուպերվարչապետական կառավարումից, քանի որ երկրում ոչ թե կառավարման խորհրդարանական ձև է, այլ ավելի շուտ՝ սուպերվարչապետական համակարգ>, - ամփոփել է Հոկտանյանը: