Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019 19:25
Ասյա Բալայան

ICMPD տնօրեն. Մենք հույս ունենք, որ ԵՄ եւ Հայաստանի միջեւ կլինի վստահելի միջավայրն, ու ԵՄ-ն կարող է ապավինել Հայաստանի գործողություններին

ICMPD տնօրեն. Մենք հույս ունենք, որ ԵՄ եւ Հայաստանի միջեւ կլինի  վստահելի միջավայրն, ու ԵՄ-ն կարող է ապավինել Հայաստանի գործողություններին

Արմինֆո.Հայաստանը հավատարիմ է ԵՄ հետ արդյունավետ համագործակցությանը, նրան կարելի է վստահել՝ որպես գործընկերոջ։ ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) միգրացիոն երկխոսության եւ համագործակցության տնօրեն Մարտեյն Պլյույմը, որը Հայաստանում է գտնվում սահմանների համալիր կառավարման 2-րդ միջազգային խորհրդաժողովի անցկացման շրջանակում:

 

"Մենք կենտրոնացած ենք Հայաստանի հետ համագործակցության վրա, որը հեշտացնում է գործընկեր երկրների հետ Հայաստանի արդյունավետ գործունեությունը, մասնավորապես, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման առնչությամբ: Չնայած այն հանգամանքին, որ վիզաների հարցը անուղղակիորեն է վերաբերում մեզ, սակայն դա բարելավում է միգրացիայի տարբեր ուղղություններով աշխատելու հնարավորությունները, մասնավորապես, փախստականների անվտանգության և պաշտպանության հարցերում", - ասել է նա։

 

Մարտեյն Պլյույմը նաեւ նշել է, որ ICMPD ծրագիրն այս պահին նախագծեր է իրականացնում Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ, նպատակ ունենալով, առաջին հերթին, հասնել հանրապետության կառավարության սահմանած խնդիրների լուծմանը՝ միգրացիոն հոսքերի կառավարման տեսանկյունից:

 

Պլյույմի խոսքով՝ ընդհանուր հանձնարարականների շրջանակներում, որոնք պահանջել է ԵՄ-ն, մասնավորապես, վիզաների կեղծման կամ ազատականացման գործընթացի վերաբերյալ, միգրացիոն քաղաքականության կենտրոնը ակտիվորեն ներդրվել է այդ գործընթացներում՝ օգնելով Հայաստանի կառավարությանը հասնել այդ նպատակներին:

 

"Այսինքն, դա ներառում է, առաջին հերթին, ընթացակարգերի փոփոխություն կամ բարելավում, ազգային ռազմավարությունների մշակում, համագործակցություն սահմանապահ ծառայությունների, ՄԱԶԾ-ի մեր գործընկերների, ինչպես նաեւ Իրանի գործընկերների հետ։  Բայց, առաջին հերթին, մենք կցանկանայինք, որպեսզի իրավիճակը զարգանար այնպես, որ համագործակցության վերջում կամ գործընթացում ստեղծվեր այնպիսի իրավիճակ, երբ ԵՄ-ն կարող էր ապավինել Հայաստանի գործողություններին՝ վիզաների ազատականացման նպատակին հասնելու շրջանակներում, որպեսզի լինի բավականին վստահելի միջավայր։

 

"Ի վերջո, վիզաների հարցը քաղաքական որոշում է, բայց ԵՄ անդամ երկրների տեսանկյունից՝ Հայաստանը պետք է աշխատի այդ ուղղությամբ, որպեսզի այդ որոշումը կայացվի ԵՄ-ի կողմից և բոլոր պահանջները կատարվեն։  Ես հիմա չեմ կարող կանխատեսումներ անել, թե Հայաստանի և ԵՄ միջև երբ առանց վիզայի ռեժիմ  կմտցվի, չեմ կարող կանխատեսել որոշումները, որոնք կարող են կայացնել եվրոպական երկրները, մյուս կողմից, դա հարց է, որին պետք է պատասխան տալ՝ հաշվի առնելով ԵՄ առանձին անդամների կարծիքները։  Նախորդ շաբաթ Մակեդոնիայի և Ալբանիայի հետ բանակցություններ սկսվեցին ԵՄ անդամակցության շուրջ, այդ բանակցություններն առաջ չեն գնում, դա բացասական օրինակ է, բայց կան նաև դրական օրինակներ, և ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է և այդ քայլը կատարել", - հավելել է միգրացիոն քաղաքականության գծով տնօրենը:

 

Անդրադառնալով Հայաստանի երկկողմ վեկտորին, մասնավորապես, Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանն ու ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրմանը, Մարտեյն Պլյույմն ասել է. "Դուք գիտեք, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը անդամակցում է ԵԱՏՄ-ին, դա, իհարկե, անակնկալ էր Եվրոպայի մի քանի պաշտոնական մայրաքաղաքների համար, միաժամանակ, կարծում եմ, որ այս օրինակը շատ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանին կարելի է վստահել՝ որպես գործընկերոջ, Հայաստանը հավատարիմ է ԵՄ հետ արդյունավետ համագործակցությանը, և ես չեմ կարծում, որ ամենօրյա համագործակցության տեսանկյունից ԵԱՏՄ-ին անդամակցությունը ինչ-որ դժվարություններ կամ խոչընդոտներ է ստեղծում", - հավաստիացրել է նա։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
Փնտրել ըստ օրերի