Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019 17:48
Դավիթ Ստեփանյան

Քաղաքական գործիչ. "Կուսակցությունների մասին" օրենքում փոփոխությունները պետք է ուղեկցվեն ՀՀ սահմանադրության փոփոխություններով

Քաղաքական գործիչ. "Կուսակցությունների մասին" օրենքում փոփոխությունները պետք է ուղեկցվեն ՀՀ սահմանադրության փոփոխություններով

Արմինֆո. "Կուսակցությունների մասին" օրենքում փոփոխությունները պետք է ուղեկցվեն ՀՀ սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Ազգային ժողովի գործունեությունը կարգավորող օրենքի, այլ իրավական ակտերի փոփոխություններով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Քաղաքացու որոշում" կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը։

 

"Միայն այդ դեպքում, ըստ մեր պատկերացումների, հնարավոր կլինի ստանալ երկրի կառավարման համակարգի ապագա պատկերը։  Եթե փոփոխությունների ընդունման նախաձեռնողներն ունեն այս պատկերը, ապա այն պետք է հրապարակվի։  Միայն այդ դեպքում հնարավոր կլինի գնահատել, թե արդյոք առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն կառավարման նոր համակարգի ձևավորման։ Իսկ նման պատկերի բացակայության պայմաններում այսօր մենք մասնակցում ենք շատ կասկածելի հեռանկարներ ունեցող գործընթացի", - ընդգծել է նա։

 

Հոկտեմբերի 18-ից Ազգային ժողովում ընթանում են "Կուսակցությունների մասին" սահմանադրական օրենքի շուրջ լսումներ, որոնց նախաձեռնողը "Իմ քայլը"դաշինքն է։

 

Ըստ Սահակյանի՝ իր կուսակցությունը այս լսումներից և "Կուսակցությունների մասին" օրենքի բարեփոխման գործընթացից, ընդհանուր առմամբ, ակնկալում է փոփոխություններ, որոնք անհնարին կդարձնեն առկա կուսակցական և քաղաքական համակարգի գոյությունը՝ նախադրյալներ ստեղծելով նոր համակարգերի ստեղծման և ամրապնդման համար: Թե՝ արդյոք նախատեսվող փոփոխությունները կարդարացնեն  այս սպասումները, նրա գնահատմամբ, պարզ կդառնա միայն սպասվող փոփոխությունների հստակ նկարագրության ի հայտ գալուց հետո, և, ամենակարևորը,  այդ փոփոխություններից ակնկալվող արդյունքում։

 

"Հասկանալի է, որ կուսակցությունների ֆինանսավորման և նրանց նկատմամբ վերահսկողության իրականացման գոյություն ունեցող գործիքակազմը Հայաստանում բավականին հեռու է կատարելությունից: Ընդ որում, կատարյալ կարգավորումներ և օրենքներ գոյություն չունեն, հետևաբար, ցանկացած օրենք կարելի է շրջանցել։ Այս լույսի ներքո՝ կուսակցությունների ֆինանսավորման նկատմամբ վերահսկողության համար անհրաժեշտ է ընդամենը քաղաքական կամք", - կարծում է նա։

 

Այս դեպքում ֆինանսական կարգավորումը, Սահակյանի գնահատմամբ, ենթադրում է մի իրավիճակի ստեղծում, երբ օլիգարխների կուսակցություններն ու նոր, ոչ հարուստ, սակայն  գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները քաղաքական գործունեություն իրականացնելու համար կստանան հավասար հնարավորություններ։   Քաղաքական գործիչը համոզված է, որ իրական, գործուն փոփոխությունների ընդունման դեպքում հնարավոր կլինի փողի գործոնի համահարթեցում՝ քաղաքական գաղափարները քաղաքացիներին հասցնելու օգտին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
Փնտրել ըստ օրերի