Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպառնում է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում Չմիավորման շարժման անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
<Ադրբեջանն արդեն երկար տարիներ տառապում է այդ հակամարտությունից>, - ընդգծել է նա:
Նա նաև նշել է, որ այս տարի Ադրբեջանը ստանձնում է Չմիավորման շարժման նախագահությունը՝ հավելելով, որ Չմիավորման շարժումն իր հիմնադրման օրվանից հիմնարար դեր է խաղացել խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում: Գոյություն ունեցող միջազգային աշխարհաքաղաքական իրավիճակում կազմակերպության առջև կարևոր խնդիրներ են դրված, ասել է Մամեդյարովը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-26-ը Բաքվում կկայանա Չմիավորման շարժման անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովը: