Արմինֆո.Ադրբեջանցի հաքերները կոտրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայքը ։
Հաքերները վարչապետի կայքում տեղադրել են <Վալդայ-2019> ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթի տեսանյութը՝ վերնագրված <Ղարաբաղը Ադրբեջանն է և բացականչական նշան> ։ Կայքում հաքերները թողել են հաքերային խմբի անունը ։
Նշենք, որ Ալիևն այդ հայտարարությունն արել էր՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության։ ՀՀ վարչապետը Ստեփանակերտում հայտարարել էր՝ <Արցախը Հայաստան է և վերջ> ։ Ի պատասխան այդ հայտարարության ՝ Սոչիում Վալդայի ակումբի նիստի ժամանակ իր ելույթում Ալիևն ասել էր՝ <Ղարաբաղը Ադրբեջան է եւ բացականչական նշան>: