Արմինֆո. Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 17-ին 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ՝ շուրջ 300 քմ, 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում ՝ շուրջ 1000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում ՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՝ 500 քմ և 250 քմ:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում հրդեհն ընդգրկել է մոտ 1,5 հա, Կարմրաշեն գյուղում ՝ մոտ 5 հա։
Արարատի մարզի Հայանիստ գյուղում' 700 քմ, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին' 2000 քմ: Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում ' մոտ 3000 քմ:
Լոռու մարզի Ալավերդի-Օձուն ավտոճանապարհին ՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ՝ մոտ 1 հա: Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ՝ մոտ 1500 քմ, Մարտիրոս գյուղում՝ 2,5 հա:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մոտ 300 քմ, 7000 քմ, Բերդաշեն գյուղում՝ 10 հա, , Ալվար գյուղում՝ 350 հա: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ մոտ 15 հա, Արծվաբերդ գյուղում ՝ մոտ 12 հա և 30 ծառ։
Հրշեջ-փրկարարները տեղայնացրել և մարել են բոլոր հրդեհները:-