Արմինֆո. Հայաստանը 144 ձայնով ընտրվեց ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022թթ. համար: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
<Հայաստանը հանձնառու է աշխատելու և համագործակցելու բոլոր գործընկերների հետ մարդու իրավունքների օրակարգը խթանելու ուղղությամբ>,- գրել է նա: