Արմինֆո.2019 թ., 2018 թ. համեմատ, Սևանա լճից ջրառն օրենքով սահմանված 170 մլն խմ շեմից պակաս է եղել՝ մինչև 140 մլն խմ: Այս մասին հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարի խոսքով՝ 2018 թվականին Սևանա լճից ջրառը գերազանցել է օրենքով սահմանված շեմը 30 մլն խմ-ով: Այս տարի, չնայած 170 մլն խմ ջրի պահանջարկին, պետական գերատեսչությունների համակարգված աշխատանքի շնորհիվ հաջողվել է նույն 30 մլն խմ-ով կրճատել ջրի բացթողումները:
Ընդ որում, ինչպես նշել է Գրիգորյանը, 2019 թ.-ին տեղումներն ավելի քիչ են եղել, իսկ լճից ջրի գոլորշիացումը ՝ ավելի շատ: <Այսինքն, եթե այսօր մենք արձանագրում ենք, որ Սևանա լճի ջրի մակարդակը 4-5 սմ-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, ապա ավելի բարենպաստ պայմանների ապահովման դեպքում մենք կարձանագրեինք ավելի քան 15 սմ - ով բարձրացում>, - պարզաբանել է նախարարը:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին կառավարության կայացրած որոշման համաձայն, 2019 թվականին Սևանա լճից ջրի բացթողումները չեն գերազանցի 170 մլն խմ-ը: Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ՝ Սևանա լճից ջրի բացթողման անհրաժեշտությունը պայմանավորված է Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Արագածի մարզերում 32 հազար հեկտար գյուղատնտեսական հողերի ոռոգման անհրաժեշտությամբ: Հանրապետության ջրամբարները, ինչպես նշել էր նախարարը, լցված են, սակայն դրանք գտնվում են վերը նշված մարզերին անհասանելի վիճակում ։ Գերատեսչությունը կանի իրենից կախված ամեն ինչ լրացուցիչ ջրառը բացառելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել էր, որ 170 մլն խմ - ն տեղավորվում է երկրի գործող օրենսդրությամբ սահմանված ծավալների մեջ: Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել էր կառավարության ղեկավարը, անհրաժեշտ է առավելագույնս արդյունավետ օգտագործել լճի ջրերը, որպեսզի թույլ չտրվի լրացուցիչ ջրառ: