Արմինֆո. Հայաստանում 49 լքված հանքեր ու պոչամբարներ կան։ Այս մասին հոկտեմբերի 17-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով ՝ դրանցից 10-ն առանձնացվել է նախարարության կողմից, որտեղ առաջնահերթ կարգով ռեկուլտիվացիա է իրականացվելու։ Ներկայումս Շրջակա միջավայրի նախարարությունը ֆինանսավորում է փնտրում համապատասխան նախագծանախահաշվային աշխատանքների համար:
Մինչդեռ, ինչպես նշել է նախարարը, որոշ տեղերում արդեն աղետալի իրավիճակ է ստեղծվել։ <Լքված պոչամբարի տարածքում մարդիկ տնտեսական գործունեություն են ծավալում։ Այնտեղ գտնվելն արդեն վտանգավոր է մարդու համար>, - նշել է նա ։
Բնապահպանության նախարարությունում մտածում են հանքերի եւ պոչամբարների ռեկուլտիվացիայի նոր կարգի մշակման մասին: Մինչ օրս, ինչպես նշել է Գրիգորյանը, լքված պոչամբարները ռեկուլտիվացվել են հողով ծածկելով: Այժմ նախարարությունը նախատեսում է կենսաբանական ռեկուլտիվացման գործընթաց սկսել, որպեսզի այդ հողերն ապագայում պիտանի դառնան օգտագործման համար: