Արմինֆո.ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից,
հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն:
Հավելենք, որ Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման օրինականությանը։ Պատգամավորը գլխավոր դատախազություն ուղարկած հաղորդման մեջ նշել է, որ Թովմասյանը 2018 թվականին այդ պաշտոնը ստանձնելիս թույլ է տվել օրենքի խախտում: Այսինքն ՝ Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են առանց համապատասխան դիմումի՝ այն ժամանակվա ԱԺ նախագահի գոյություն չունեցող հիմնավորման հիման վրա։ Ըստ Բաբաջանյանի ՝ պատգամավորական լիազորությունները չեն կարող դադարեցվել գոյություն չունեցող հիմնավորումներով։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ին մերժել էր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ դիմումը։