Արմինֆո. Հայաստանում անտառային հրդեհները բռնկվել են նոր թափով։ Այդ մասին այսօր կառավարության նիստից առաջ հաղորդել Է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
ԱԻՆ ղեկավարի խոսքով՝ նախօրեին հանրապետությունում արձանագրվել է 50 հրդեհ, որոնցից 36-ը տարբեր խոտածածկ տարածքներում եւ անտառային զանգվածի հարեւանությամբ գտնվող տարածքներում են:
Ներկայում հրշեջ-փրկարարական ծառայությունը մարում է Տավուշի մարզում, Բերդի շրջանում դժվարամատչելի վայրում բռնկված հրդեհի օջախը: Եվ եթե մի շարք հրդեհների էթիոլոգիան պարզ է, ապա շատերը, Ցոլակյանի ասելով, կասկածներ են առաջացնում։ "Շատերը նշում են դրանց միտումնավոր բնույթը", - հայտարարել է նա: Այդուհանդերձ, ԱԻՆ ղեկավարի հավաստմամբ, պատասխանատու կառույցները վերահսկում են իրավիճակը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, կոչ է արել համապատասխան հետևություններ անել և գալիք տարին դիմավորել ավելի պատրաստված: -