Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ժամանել են Բաքու: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, միջնորդները բանակցություններ է վարել Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ:
Հավելենք, որ համանախագահների այցը տարածաշրջան սկսվել է հոկտեմբերի 14-ին։ Նրանք բանակցություններ են վարել Հայաստանի ղեկավարության հետ։ Հոկտեմբերի 16-ին համանախագահները այցելել են Լեռնային Ղարաբաղ և հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ: