Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019 20:01
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում  մեկնարկել է չորրորդ փուլը

Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում  մեկնարկել է չորրորդ փուլը

Արմինֆո.Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ  «Թվային հնարավորություններ աշակերտների համարե ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ՝ նախավերջին փուլը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացը դարձնել առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ՝ աշակերտներին թվային հմտություններ տրամադրելու շնորհիվ:

 

Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների, որոնցից 100-ը մասնակցել են դասընթացների փուլին:

 

Հանդիպման նպատակն է  աշխատանքային քննարկումների արդյունքում ստեղծել սովորած գործիքների վերջնական կիրառման օրինակներ, ինչպես նաև լսել մեդիա և ՏՏ ոլորտի փորձագետներին։

 

«Այսօրվա դրությամբ թվային տեխնոլոգիաներն առաջնային նշանակություն ունեն լավ աշխատանք ունենալու և կարիերայում կամ բիզնեսում հաջողության հասնելու հարցում: Համացանցին միացած համակարգիչը և սմարթֆոնը հզոր գործիքներ են գիտելիքներ ձեռք բերելու, կապեր հաստատելու, աշխատանքային և կենցաղային բազմաթիվ հարցեր լուծելու համար: Մենք վստահ ենք, որ այն գիտելիքները, որոնք ստացան  մեր ծրագրի մասնակիցները, մեծագույն ներդրումը կլինեն նրանց ապագա կյանքումե, - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

«Դասընթացների փուլի ավարտին արդեն իսկ լավ արդյունքներ ենք գրանցել, այսօր էլ ներկայացվել են մասնակիցների կողմից պատրաստված նախագծերը։ Իհարկե միանշանակ է, որ դեռևս անելիք ունենք ՏՏ գրագիտության և թվային հնարավորությունների արդյունավետ կիրառման գործում՝ հատկապես միջնակարգ կրթության ոլորտում։ Այդ առումով կարևոր է թե՛ երեխաների ու ծնողների, թե՛ դաշտում աշխատող մասնագետների ու կրթական համակարգի որոշում կայացնողների ներդրումը, որպեսզի թվային հնարավորությունները ճիշտ ու գրագետ կիրառվեն ու ազդեն անհատի ձևավորման վրա։ Մեծ դեր ունի նաև տեղական բիզնեսների գիտակից մոտեցումը՝ ներդրումներ կատարելու մարդու անհատական աճին և աշխարհում կատարվող փոփոխություններին գրագետ արձագանքելու միտում ունեցող ծրագրերումե, - հավելել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

 

Նշենք, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
Փնտրել ըստ օրերի