Երեթշաբթի, 15 Հոկտեմբերի 2019 15:39
Դավիթ Ստեփանյան

Վերլուծաբան. Սահմանադրական դատարանին առնչվող խնդրի լուծումը նոր դատավորներ եւ ՍԴ ղեկավար նշանակելն է

Վերլուծաբան. Սահմանադրական դատարանին առնչվող խնդրի լուծումը նոր դատավորներ եւ ՍԴ ղեկավար նշանակելն է

Արմինֆո. "Ինձ, իհարկե, հայտնի չէ Սահմանադրական դատարանի շուրջ խնդրի լուծմանն ուղղված "Իմ քայլը" դաշինքի եւ իշխանության ռազմավարությունը՝ ընդհանուր առմամբ։  Սակայն, իմ կարծիքով, տարբերակներից մեկը այն ամենի թարմացումն է, ինչն առնչվում է այդ կառույցին:

Ամենը՝ բացառելությամբ 2017-ի դեկտեմբերին սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ընտրված երկու դատավորների"։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։

 

Սեպտեմբերի 14-ին ՀՀ Սահմանադրական դատարանը մերժեց իր ղեկավար Հրայր Թովմասյանին լիազորություններից զրկելու հարցի քննարկումը: Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովը 98 "կողմ" և 1 "դեմ" ձայներով ընդունել էր "Իմ քայլը" դաշինքի խորհրդարանական խմբակցության պատրաստած դիմումը Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Կառավարող կուսակցության նախաձեռնությունն ի սկզբանե պաշտպանել էին "Լուսավոր Հայաստան" խմբակցության գործընկերները։

 

"Այդ ճանապարհին անհրաժեշտ է քայլերի ու գործողությունների հստակ հաջորդականություն։ Այնպես. այն կառույցները, որոնք ՍԴ դատավորներ նշանակելու լիազորություններ ունեն, պետք է առաջադրեն և հաստատեն ապագա դատավորների թեկնածությունները: Վերջիններս սեփական կազմից ընտրում են ՍԴ նախագահ, ինչը ինքնըստինքյան օրենքից դուրս կդնի իրենց դատավոր անվանող ուզուրպատորներին։  Դրանից հետո նրանց կմնա միայն ծլկել տները", - նշել է նա։

 

Սաֆարյանի կարծիքով, դատավորական կազմի փոփոխությանը զուգընթաց պետք է փոխել նաեւ  շենքը, որտեղ նրանք աշխատելու են, ինչպես նաեւ նրա աշխատակազմը: Դրանից հետո ՍԴ գործունեության կազմակերպման համար պետբյուջեով նախատեսված բոլոր ռեսուրսները կփոխանցվեն նոր ՍԴ-ին։  Իսկ ամբողջ փաստաթղթաշրջանառությունը, մասնավորապես, միջազգային պայմանագրերը, ըստ նրա, անհրաժեշտ կլինի ուղարկել և ստանալ բացառապես գործող օրենսդրության շրջանակներում ձևավորված ՍԴ-ից։

 

Ըստ ԶԼՄ-ների՝ Հրայր Թովմասյանի գործով ՍԴ նիստին Թովմասյանից զատ ներկա չի եղել նաև վերջերս ընտրված դատավոր Վահե Գրիգորյանը։  Թովմասյանին լիազորություններից զրկելուն "կողմ" քվեարկած միակ դատավորը եղել է Ֆելիքս Թոխյանը։  Նույնիսկ երկրորդ ընտրված դատավոր Արման Դիլանյանը դեմ է քվեարկել դատավորին լիազորություններից զրկելու հարցի քննությանը։

 

ՍԴ ներկայացված խորհրդարանի դիմումը ներառում է չորս հիմնավորում

Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու համար:  Առաջին՝ նա իրավունք չուներ

մասնակցելու ՍԴ-ում  "Քոչարյանի գործի" քննությանը, քանի որ կապված է եղել

ոչ միայն նրա, այլեւ հանրապետականների հետ, մասնավորապես, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ:  Երկրորդ՝ Թովմասյանը Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կնքահայրն է։  Երրորդ՝  "մարտի 1-ի գործով" Թովմասյանի նախկին հայտարարությունները հիմք են տալիս կողմնակալ համարելու նրա դիրքորոշումը։ Չորրորդ հիմնավորումը՝ Թովմասյանն անտեսել է այս բոլոր հանգամանքները և չի հայտնել "Քոչարյանի գործի" քննությանն իր մասնակցության անհնարինության մասին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի