Արմինֆո. Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը դատի է տվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովին։ Իր հայցադիմումում նա պահանջում է պարտավորեցնել Շարմազանովին ներողություն խնդրել վիրավորանքի համար և հերքել զրպարտությունը։ Պատճառը նախկին պատգամավորի՝ Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին գրառումն է, որում նա Արթուրին համեմատել է ահաբեկչի հետ։
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր Արթուր Վարդանյանի գլխավորած խմբի 9 անդամների վնասազերծման գործողության մասին։ Ըստ ԱԱԾ տվյալների՝ խմբի նպատակը երկրում իշխանության զավթումն էր՝ ուժի գործադրմամբ։ Տեղակայման վայրում իրականացված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել էր զենք և զինամթերք:
Այս տարվա սեպտեմբերի 13-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատել է Արթուր Վարդանյանին: