Արմինֆո.IDBank-ի` 2017թ. հոկտեմբերին թողարկված դոլարային արժեկտրոնային պարտատոմսերի 5-րդ տրանշը մարվել է: Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար էր, շրջանառության ժամկետը` 24 ամիս, արժեկտրոնի եկամտաբերությունը` 5,75%:
Հայաստանի Ֆոնդային բորսայում ներկայումս շրջանառվում են IDBank-ի կողմից 2018թ. հոկտեմբերին և 2019թ. փետրվարին թողարկված դոլարային պարտատոմսեր, որոնց շրջանառության ժամկետը 27 ամիս է, արժեկտրոնային եկամուտը` 5,25%, արժեկտրոնային վճարումներն իրականացվում են եռամսյակային պարբերականությամբ: 2016 թ․-ից առ այսօր IDBank-ը թողարկել է 30 մլն ԱՄՆ դոլարի և 1 մլրդ դրամի արժեկտրոնային պարտատոմսեր։,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:
IDBank-ը Հայաստանի շուկայում գործում է 1996 թի հոկտեմբերից (մինչեւ 2018 թ. մայիսի 31-ը կոչվում է «Անելիք Բանկե): Բանկի բաժնետերերն են Կիպրոսի FISTOCO LTD ընկերությունը` 59.68 տոկոս բաժնեմասով, եւ Լիբանանի CreditBank SA.A.L բանկը` 40.32 տոկոս բաժնեմասով: Անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank SA.A.L) եւ Վարդան Դիլանյան (FISTOCO LTD):