Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019 18:04
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով

ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով

Արմինֆո. ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով, տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:

 

2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք: Այսինքն ԶՈՒ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով, կամ 22%-ով: Ընդ որում՝ նվազումն արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերում:

 

Մասնավորապես՝ այս տարվա ընթացքում մահվան դեպքերից զինվորական ծառայության հետ կապված է եղել 16-ը: Դրանցից՝ 3-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ, 4-ը՝ սպանություններ, 5-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից, 1-ը՝ հիվանդությունից,

2-ը՝ դժբախտ պատահարից:

 

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ կապված մահվան 27 դեպք: Այսինքն այս տարի ընդհանուր առմամբ զինծառայության հետ կապված մահացության դեպքերը նվազել են 40.7%-ով:

 

Նախորդ տարվա 9 ամիսների պատկերը, ըստ պատճառների, եղել է հետևյալը. 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (այս տարի նվազումը՝ 4-ով կամ 57%-ով), 1-ը՝ սպանություն (ավելացումը՝ 3-ով), 8-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր (նվազումը՝ 37.5%-ով),

2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից (նվազումը՝ 1-ով կամ 50%-ով), 3-ը՝ հիվանդությունից (նվազումը՝ 2-ով կամ 66.6%-ով), 1-ը՝ դժբախտ պատահարից (ավելացումը՝ 1-ով կամ 50%-ով), 1-ը՝ ականի պայթյունից (նվազումը 1-ով կամ 100%-ով),

3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (նվազումը՝ 3-ով կամ 100%-ով), 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով (նվազումը՝ 1-ով կամ 100%-ով):

 

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է զինծառայության հետ չկապված մահվան 23 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր զինծառայության հետ չկապված մահվան նույնքան դեպք:

 

Ըստ պատճառների՝ պատկերը հետևյալն է. 8-ը՝ հիվանդություններից (2018թ. 9 ամիսներին՝ 9 դեպք), 12-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (11 դեպք),

3-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելը (0 դեպք) 0՝ դժբախտ պատահարից (3 դեպք):

 

Համեմատական վերլուծությունը վկայում է, որ մահվան դեպքերի նվազումը պայմանավորված է մի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացման միտումների պահպանմամբ, մյուս կողմից զինվորական ստորաբաժանումներում սպայակազմի և անձնակազմի միջև ուղղղահայաց, ինչպես նաև զինծառայողների միջև հորիզոնական հարաբերությունների բարելավման, մարտական ծառայության կրման կանոնների պահպանման, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման, հանցագործությունները ծնող պատճառների չեզոքացման ուղղություններով քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի