Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում են: Այս մասին հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը ։
"Միջնորդներն այսօր և վաղը կլինեն Երևանում, իսկ վաղը կմեկնեն Արցախ", - նշել է Նաղդալյանը:
Նշենք, որ միջնորդները ժամանել են Երեւան տարածաշրջանային այցով։ Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։ Միջնորդները նաև պետք է այցելեն Ադրբեջան։